շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Հեզբոլլահը» հարվածել է Իսրայելին՝ ի պատասխան իր չորս անդամների մահվան

«Հեզբոլլահը» հարվածել է Իսրայելին՝ ի պատասխան իր չորս անդամների մահվան

Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահ» շարժումը հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսում՝ ի պատասխան իր չորս անդամների մահվան, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով անվտանգության ոլորտի երկու աղբյուրների:

Ավելի վաղ «Հեզբոլլահին» մոտ աղբյուրները գրել էին, թե հարձակման արձագանքը չի ուշանա։ 

Նշենք, որ դրանից առաջ շարժումը հայտարարել էր ՀԱՄԱՍ-ին սատարելու մասին:

Հիշեցնենք, որ Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ Իսրայելի հետ հակամարտության մեջ մտնել, տեղեկացնում է NNA-ն։

«Մենք չենք ցանկանում, որ Լիբանանը պատերազմի մեջ մտնի», - ասել է վարչապետը։

  • Կիսվել: