«Հեզբոլլահը» 100-ից ավելի հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, Իսրայելն էլ ոչնչացրել է «Հեզբոլլահի» թունելները
Իսրայելի ՊԲ պահեստային զրահատանկային բրիգադը շարժվում է դեպի Հարավային Լիբանան և ոչնչացրել է Հըզբոլլահի թունելները, հարձակվել պաշտպանական դիրքերի և այլ ենթակառուցվածքների վրա: Այս մասին հայտնել է Իսրայելի բանակը՝ ՑԱԽԱԼ-ը:
«Բրիգադը ոչնչացրել է մի շարք ահաբեկիչների, տասնյակ ահաբեկչական օբյեկտներ հրետանու օգնությամբ: «Հեզբոլլահը» վերջին ժամերին 100-ից ավելի հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնց մեծ մասը ոչնչացվել է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Իսրայելի ՊԲ բրիգադի հրամանատար, գնդապետ Յոավ Շայդերը, նախքան Լիբանան մեկնելը, ստորաբաժանումներին ուղղված ռադիոուղերձում, մասնավորապես, ասել է. «Այսօր մենք կվերացնենք մեր երկրի վրա հարձակման սպառնալիքը: Դա մեր առաքելությունն է, դա այն է, ինչ հանձնարարված է մեզ: Մեզ դժվար պայքար է սպասվում, բայց առաքելությունը պարզ է, կարևոր և անհետաձգելի»։