«Հեզբոլլահի» զինաթափման ծրագրի քննարկումից առաջ Բեյրութում խստացվել են անվտանգության միջոցառումները
«Հեզբոլլահի» զինաթափման ծրագրի քննարկումից առաջ Բեյրութում խստացվել են անվտանգության միջոցառումները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ զինվորականների մեծ կենտրոնացում նկատելի է քաղաքի կենտրոն իջնող պողոտայում։
Քաղաքում ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ՝ կրոնական հողի վրա հնարավոր բախումները կանխելու համար: Իշխանությունները այս քայլին են դիմել այն բանից հետո, երբ շիական «Ամալ» և «Հեզբոլլահ» շարժումների կողմնակիցները մոտոցիկլետային երթեր են անցկացրել Բեյրութի հարավային ծայրամասերի փողոցներով՝ վանկարկելով դիմադրության մարտիկներին աջակցող կարգախոսներ:
Հաղորդվում է նաև, որ նախարարները ժամանել են նիստին, որը կնախագահի հանրապետության նախագահը: Նրանց խոսքով, ֆինանսների նախարարը և աշխատանքի նախարարը, որոնք ներկայացնում են շիա համայնքը կաբինետում, ներկայումս բացակայում են:


