Հետաձգվել է Լավրովի այցն Ուզբեկստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի իր գործընկեր Բախտիյոր Սաիդովի հետ, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ Մոսկվան և Տաշքենդը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունը՝ ամրապնդելու երկու երկրների «համապարփակ ռազմավարական գործընկերությունն ու դաշինքը»։
«Աշխատանքային գրաֆիկների փոփոխությունների պատճառով պայմանավորվածություն է ձեռք բերվել հետաձգել հոկտեմբերի 28-29-ը նախատեսված Լավրովի այցը։ Նա ավելի ուշ Տաշքենդ կմեկնի»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։