Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարները
Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Սիրիայի հարավում տիրող իրավիճակը, Անկարան Դամասկոսին աջակցություն է հայտնել: Այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Թայիփ Էրդողանը և Ահմեդ աշ-Շարաանը քննարկել են Դամասկոսին Իսրայելի հասցրած հարվածները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները անընդունելի են և սպառնալիք են ամբողջ տարածաշրջանի համար, միաժամանակ Անկարան ողջունել է Սիրիայի դրուզների հետ կնքված հրադադարը։


