կիրակի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2024
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը. ինչ են քննարկել

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը. ինչ են քննարկել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույց է ունեցել, հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը, տեղեկցնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտությունը և Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

«Այսօր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայի հատվածի վերջին իրադարձությունները և Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Ֆիդանը նշել է Գազայի հատվածում մշտական հրադադարի արագ ապահովման կարևորությունը և ընդգծել, որ անհրաժեշտ է վերացնել տարածաշրջան մարդասիրական օգնության առաքման խոչընդոտները։ Նա ասել է, որ Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա անընդունելի է»,-նշել է աղբյուրը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: