Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության աղբյուրները:
Նշվում է, որ կողմերը քննարկել են հունիսի 2-ին Ստամբուլում կայացած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի արդյունքները:
Քննարկվել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև երեկ՝ հունիսի 2-ին, Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, հայտնել են աղբյուրները։