Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները. ինչ են քննարկել
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ կողմերը քննարկել են Գազայի հատվածում, Սիրիայում ստեղծված իրավիճակը և Թեհրանի կողմից ԵՄ երեք երկրների հետ առաջիկա բանակցությունները։
«Քննարկվել են Գազայի հումանիտար իրավիճակը, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, որոնք տեղի կունենան ուրբաթ օրը Ստամբուլում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի և ԵՄ երեք երկրների միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի լուծման վերաբերյալ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հուլիսի 25-ին՝ Ստամբուլում։ Բանակցությունները կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով։


