երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հազարավոր մարդիկ փախչում են Եվրոպայում սկսված անտառային հրդեհներից

Հազարավոր մարդիկ փախչում են Եվրոպայում սկսված անտառային հրդեհներից

Եվրոպայի մի շարք երկրներում հրդեհներ են բռնկվում ուժեղ քամիների և չոր եղանակի պատճառով, ինչը ստիպում է բնակիչներին և հանգստացողներին լքել քաղաքներն ու գյուղերը՝ հայտնում է BBC-ն:

Ֆրանսիայում չորրորդ օրն է՝ փորձում են մեկուսացնել երկու խոշոր հրդեհներ Բորդոյի շրջանում և Ավինյոնի հարավում: Վերջին մի քանի օրվա ընթացքում ավելի քան 10 հազար մարդ ստիպված է եղել հեռանալ հարավարևմտյան Ժիրոնդի դեպարտամենտից։

Տասնյակ հրդեհներ են բռնկվել նաև Պորտուգալիայում և Իսպանիայում, որտեղ ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը: Իսպանիայի արևմուտքում տարհանվել են մի քանի քաղաքի բնակիչներ։

Միայն Պորտուգալիայում այսօր առավոտյան կրակի 30 օջախ է բռնկվել: Չափազանց բարձր ջերմաստիճանի և երաշտի պատճառով ամբողջ հանրապետությունում և հատկապես կենտրոնական հատվածում անտառները բոցավառվում են արդեն մեկ շաբաթ։ Ոչնչացվել է մոտ 10 հազար հեկտար անտառ։ Հարյուրավոր մարդիկ տարհանվել են։

Չնայած ռեկորդային բարձր ջերմաստիճանին՝ իշխանությունները պնդում են, որ դա հրդեհների առաջացման միակ պատճառը չէ, դեպքերի 70%-ում մեղավոր է մարդը:

Այս շաբաթ անտառային հրդեհների մասին են հայտնել նաև Իտալիան և Խորվաթիան, ուժեղ քամիները զգալիորեն մեծացնում են աղետի վտանգը Հունաստանի հինգ շրջանում։

  • Կիսվել: