հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայտնի են Կրեմլի 6 պայմանները, որոնց դեպքում Պուտինը կհամաձայնի խոսել Զելենսկիի հետ

Հայտնի են Կրեմլի 6 պայմանները, որոնց դեպքում Պուտինը կհամաձայնի խոսել Զելենսկիի հետ

Պուտինը Զելենսկիի հետ հանդիպման համար վեց պայման է առաջադրել։  Թուրքիայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի հնարավոր բանակցությունների համար։  

Ինչպես հայտնում է Hürriyet-ը, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը լրագրողներին ներկայացրել է Կրեմլի 6 պայմանները, որոնց դեպքում Պուտինը կհամաձայնի խոսել Զելենսկիի հետ։ Ռուսաստանի 6 պայմանները ներկայացնում ենք ստորև․  

1 – Ուկրաինայի չեզոք կարգավիճակ, այսինքն՝ հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց,

2 – Ապառազմականացում և փոխադարձ անվտանգության երաշխիքներ,

3 – «Դենացիֆիկացում»,

4 – Ուկրաինայում ռուսերենի օգտագործման խոչընդոտների վերացում,

5 – «Ղրիմի բռնակցման ճանաչում»,

6 – Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների անկախության ճանաչում։  

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ի թղթակցին ասել է, որ ինքը պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, բայց ասում է, որ եթե բանակցությունները ձախողվեն, «դա կնշանակի, որ սա երրորդ համաշխարհային պատերազմն է»։

  • Կիսվել: