հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայտնի է Վրաստանի կառավարության նոր կազմը

Հայտնի է Վրաստանի կառավարության նոր կազմը

Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստից հետո ներկայացրել է երկրի կառավարության նոր կազմը, տեղեկացնում է Грузия Онлайн-ը:

Կառավարության կազմում ընդամենը 2 փոփոխություն կա. Ջուանշեր Բուրչուլաձեն կզբաղեցնի պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ Իրակլի Կարսելաձեն կդառնա տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար:

Կառավարության նորացված կազմը՝ ստորև.

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար - Իրակլի Կարսելաձե

Արդարադատության նախարար - Գոչա Լորտկիպանիձե

Ներքին գործերի նախարար - Վախթանգ Գոմելաուրի

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար - Նաթիա Թուրնավա

Արտաքին գործերի նախարար - Դավիթ Զալկալիանի

Ֆինանսների նախարար - Իվանե Մաչավարիանի

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար - Միխայիլ Չխենկելի

Աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարար - Էկատերինե Տիկարաձե

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար – Լևան Դավիթաշվիլի

Պաշտպանության նախարար - Ջուանշեր Բուրչուլաձե

Հաշտության և քաղաքացիական հավասարության պետական նախարար- Թեյա Ախվլեդիանի:

Նշվում է, որ կառավարության կազմը խորհրդարանի կողմից կհաստատվի հաջորդ շաբաթ:

«Վրացական երազանքը» երեկ Իրակլի Զարիբաշվիլիին առաջադրել էր վարչապետի պաշտոնում: Վարչապետի պաշտոնում թեկնածուի առաջադրումը անհրաժեշտ էր դարձել Գիորգի Գախարիայի հրաժարականից հետո: Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է նաև 2013 թվականի նոյեմբերի 20-ից 2015 թվականի դեկտեմբերի 24-ը:

  • Կիսվել: