շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հայտնի է՝ ինչ է Շվեդիան առաջարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շրջանակում

Հայտնի է՝ ինչ է Շվեդիան առաջարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շրջանակում

Շվեդիան ցանկանում է Ռուսաստանի հետ պատերազմի ավարտին աջակցող երկրների կոալիցիայի շրջանակում օգնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել։ Այս մասին SR ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը:   

Նրա խոսքով՝ Շվեդիան կարող է ապահովել օդային հսկողություն և հնարավոր է՝ ծովային ռեսուրսներ՝ կախված ընդհանուր կարիքներից և այն դեպքում, եթե դա անվտանգ լինի:

Նշենք, որ օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդները բանակցություններ են վարել Սպիտակ տանը՝ եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները չեն կարող ներառել ՆԱՏՕ-ի պաշտպանությունը, բայց ԱՄՆ-ն պատրաստ կլինի օգնել Եվրոպային։

  • Կիսվել: