երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հայտնի է՝ ի՛նչ է քննարկվել Պուտին-Էրդողան-Ռաիսի հանդիպման ժամանակ

Հայտնի է՝ ի՛նչ է քննարկվել Պուտին-Էրդողան-Ռաիսի հանդիպման ժամանակ

Թեհրանում հանդիպել են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Էբրահիմ Ռաիսին։ Նրանց քննարկման հիմնական թեման Սիրիայում տիրող իրավիճակն էր։

Ինչպես նշել է Իրանի նախագահը՝ սիրիական ճգնաժամը ռազմական լուծում չունի։ Նա տեսակետ է հայտնել, որ երկրի զինված ուժերը պետք է ապահովեն ամբողջական անվտանգությունը Սիրիայի սահմաններին։ Ռաիսին նաև կոչ է արել ԱՄՆ-ին՝ որքան հնարավոր է շուտ հեռանալ տարածաշրջանից։

Իր հերթին ՌԴ նախագահն ընդգծել է Սիրիայում բռնության մակարդակի զգալի նվազում և քաղաքական ու դիվանագիտական գործընթացի սկիզբ։ Նա հավելել է, որ իր երկիրը ելնում է երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներից, և անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի սիրիացի ժողովուրդն ընտրի զարգացման ուղին՝ առանց արտաքին միջամտության։ Պուտինը շեշտել է նաև սիրիացիների բանակցելու պատրաստակամությունը:

Խոսելով Սիրիայում ահաբեկչության մասին՝ Պուտինը շեշտել է ԱՄՆ-ի ապակառուցողական քաղաքականությունն այդ երկրում։

 

 

  • Կիսվել: