երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ադրբեջանի հատուկ ծառայությունները Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա ծրագված զինված հարձակում են կանխել

Ադրբեջանի հատուկ ծառայությունները Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա ծրագված զինված հարձակում են կանխել

Ադրբեջանի հատուկ ծառայությունները Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա ծրագված զինված հարձակում են կանխել, տեղեկացնում է jpost.com-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զինված անձը փորձել է ներխուժել Բաքվում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության վարչական շենք՝ նպատակ ունենալով ահաբեկչություն իրականացնել և վնասել ներսում գտնվող մարդկանց։

Ըստ jpost.com-ի՝ այս շաբաթվա ընթացքում սա արտերկրում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման փորձի երկրորդ դեպքն է: Առաջին դեպքը տեղի էր ունեցել հինգշաբթի օրը Տոկիոյում. մեքենան բախվել էր Իսրայելի դեսպանատան մուտքի մոտ գտնվող բարիկադին, տեղում ձերբակալվել էր 50-ն անց տղամարդ:

 

  • Կիսվել: