ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայտնի է 2019-ի ամենաերիտասարդ միլիարդատերը․ Bloomberg

Հայտնի է 2019-ի ամենաերիտասարդ միլիարդատերը․ Bloomberg

Ամերիկուհի մոդել և Keeping up with the Kardashians իրապատում շոուի 22-ամյա աստղ Քայլի Ջեները գլխավորել է Bloomberg-ի կազմած ամենաերիտասարդ միլիարդատերերի վարկանշային ցանկը:

Քայլին հիմնել է Kylie Cosmetics կոսմետիկ ընկերությունը և այս տարի 600 մլն դոլարով վաճառել ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը:

Պարբերականը նշում է, որ 2019 թվականին աշխարհի հարուստ մարդիկ ավելի հարուստ են դարձել 1,2 տրիլիոն դոլարով, ինչը 25 տոկոսով ավելի է, քան նրանք ունեցել են 2018 թվականի վերջին: Միևնույն ժամանակ, աշխարհի 500 ամենահարուստ մարդկանցից 52-ի եկամուտները նվազել են:

  • Կիսվել: