հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայտնի ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնին ձերբակալել են Իսրայելում. Daily Mail

Հայտնի ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնին ձերբակալել են Իսրայելում. Daily Mail

Հայտնի ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնը հայտնել է, որ ինքը և իր աշխատակիցները ձերբակալվել են Իսրայելում չորեքշաբթի՝ Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբիի հետ հարցազրույցից հետո։

Fox News-ի նախկին հաղորդավարը մեկնել է Թել Ավիվ՝ Հաքաբիի հետ հանդիպելու, որն առաջարկել է անմիջապես խոսել Քարլսոնի հետ՝ քրիստոնյաների նկատմամբ Իսրայելի վերաբերմունքին առնչվող առցանց վեճից հետո։

Քարլսոնը, որը նաև հաճախ է քննադատում Իսրայելին Գազայում ռազմական գործողությունների համար, ընդունել է Իսրայելում ԱՄՆ դեսպանի առաջարկը։

Քարլսոնը Daily Mail-ին պատմել է, որ հարցազրույցից կարճ ժամանակ անց իսրայելցի պաշտոնյաները բռնագրավել են իր անձնագիրը և իր պրոդյուսերին տարել են հարցաքննության սենյակ։

«Օդանավակայանի անվտանգության աշխատակից ներկայացող տղամարդիկ վերցրին մեր անձնագրերը, տարան մեր պրոդյուսերին առանձին սենյակ, ապա պահանջեցին պարզաբանել, թե ինչ ենք քննարկել դեսպան Հաքաբիի հետ։ Դա տարօրինակ էր»,- ասել է Քարլսոնը։

Երկու աղբյուրներ հայտնել են, որ Իսրայելի կառավարությունը սկզբում Քարլսոնին մերժել է մուտք գործել երկիր, ինչը հանգեցրել է Պետքարտուղարության հետ կապված նուբ բանակցությունների։

Ի վերջո, Իսրայելի կառավարությունը որոշել է չմերժել Քարլսոնի մուտքը։

Իսրայելում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը հերքել է Քարլսոնի ձերբակալման մասին լուրը և հայտարարել, որ նա «ենթարկվել է նույն անձնագրային ստուգման հարցերին, ինչ Իսրայել այցելող անթիվ այցելուները, նրանց թվում՝ դեսպան Հաքաբին և այլ դիվանագետներ, երկիր սովորական ելումուտ անելիս»։

Անցյալ շաբաթ Քարլսոնը Հաքաբիին մեղադրել էր Իսրայելում քրիստոնյաներին բավարար չափով չպաշտպանելու մեջ։ Հաքաբին, որը Քարլսոնին ճանաչում է ավելի քան երեսուն տարի և նախկինում աշխատել է նրա հետ Fox News-ում, պատասխանել է՝ նրան հրավիրելով Իսրայել՝ քննարկումների համար։ Քարլսոնի և Հաքաբիի մասնակցությամբ միջոցառումն, ըստ տեղեկությունների, Թրամփի վարչակազմի փորձ էր կանխելու Իսրայելի շուրջ վեճերը, որոնք միջանկյալ ընտրություններից առաջ կարող էին պառակտել Հանրապետական ​​կուսակցության պահպանողական կոալիցիան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: