շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայտնաբերվել է Ստալինի գողացված լիմուզինը

Հայտնաբերվել է Ստալինի գողացված լիմուզինը

Մոսկվայում գտել են Ստալինի գողացված լիմուզինը՝ հին ավտոմեքենան, որով երթեւեկում էր գեներալիսիմուսը։ Գողերին դեռեւս բռնել չի հաջողվել, տեղեկացնում է Բազա-ն:։

Փորձագետները ավտոմեքենայի արժեքը գնահատում են 2-2,5 մլն դոլար։ Մեքենան հայտնաբերվել է ավտոտնակի բոքսում։ Դատելով ամենից՝ հանցագործները պատրաստվել են փոխել համարները եւ այն հնարավորինս անվտանգ տեղափոխել այլ վայր:

  • Կիսվել: