Հայտնաբերվել է Սիցիլիայի ափերին խորտակված զբոսանավի վեց անհետ կորածներից 5-րդ զոհի մարմինը
Ջրասույզները դուրս են բերել Սիցիլիայի ափերի մոտ օրերս զբոսանավի խորտակվելուց հետո վեց անհետ կորածներից հինգերորդի մարմինը։ Եվս մեկի որոնումները դեռ շարունակվում են, հայտնում է Reuters-ի աղբյուրը:
Նշվում է, որ օգոստոսի 22-ին փրկարարները գտել են ձեռնարկատեր Մայք Լինչի մարմինը։ Նրա 18-ամյա դուստր Հաննան դեռ անհետ կորած է։ Մյուս չորս զոհերի մարմինները դուրս են բերվել օգոստոսի 21-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրիտանական դրոշի ներքո նավարկող 56 մետր երկարությամբ Bayesian առագաստանավը, որտեղ եղել է 22 մարդ (12 հյուր և անձնակազմի 10 անդամ), օգոստոսի 19-ի առավոտյան ջրասույզ է եղել է Պալերմո քաղաքից ոչ հեռու։ Նավը խորտակվել է մի քանի րոպեի ընթացքում՝ փոթորկի պատճառով: