կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Վիետնամում զբոսանավ է կործանվել. կա 34 զոհ

Վիետնամում զբոսանավ է կործանվել. կա 34 զոհ

Վիետնամում զբոսանավ է կործանվել, փրկարարները հայտնաբերել են 34 զոհվածների մարմինները, տեղեկացնում է վիետնամական vnexpress լրատվական պորտալը։

Նշվում է, որ հաջողվել է փրկել 11 մարդու։

Ընդհանուր առմամբ՝ վթարի պահին զբոսանավում եղել է 53 մարդ՝ 48 զբոսաշրջիկ և անձնակազմի 5 անդամ: Միջադեպը տեղի է ունեցել Հարավչինական ծովի Տոնկինի ծոցի Հալոնգ ծովախորշում՝ Վիետնամի արևելյան ափին։

Ըստ նախնական տվյալների՝ զբոսարշավների անցկացման համար օգտագործվող նավը շրջվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: