Ջրհեղեղ Վիետնամում. կան զոհեր
Վիետնամի կենտրոնում ջրհեղեղների պատճառով զոհվել է առնվազն 28 մարդ, կորել՝ վեցը, հայտնել է Վիետնամի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությանը կից վարչությունը, տեղեկացնում են տեղի ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդվում է՝ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, որոնցից շատերը ավերվել են ջրհեղեղի և սողանքների պատճառով։
Կենտրոնական շրջանում մայրուղիների մոտ 80 հատվածներ շարունակում են փակ մնալ սողանքների պատճառով։ Արտակարգ ծառայությունները աշխատում են դրանք մաքրելու ուղղությամբ։
Աղետի հետևանքով կենտրոնական շրջանում ընդհանուր առմամբ 245,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։


