շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հայտն է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի մեկնարկի ժամը

Հայտն է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի մեկնարկի ժամը

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Կիևի ժամանակով 16:00-ին (ՀՀ ժամանակով՝ 18։00-ին)։ Այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միքայել Մոդոլյակը՝ կից լուսանկար հրապարակելով։

«Բանակցություններ Ռուսաստանի Դաշնության հետ։ Երրորդ փուլ։ Սկիզբը՝ Կիևի ժամանակով 16:00-ին։ Պատվիրակությունն անփոփոխ է»,- գրել է նա։

Ավելի վաղ Sputnik Беларусь-ը, վկայակոչելով FlightRadar-ի տվյալները, գրել էր, որ Ուկրաինայի հետ բանակցություններում ՌԴ պատվիրակությունն արդեն բելառուսական Բրեստում է։

  • Կիսվել: