կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայկական զինուժի տեղադրած ականներից ադրբեջանական բանակի կորուստների թիվն անցնում է 3.000-ը

Հայկական զինուժի տեղադրած ականներից ադրբեջանական բանակի կորուստների թիվն անցնում է 3.000-ը

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևվը Twitter-ում տվյալներ է հրապարակել հայկական կողմի տեղադրած ականների հետևանքով արցախյան 1-ին և 2-րդ պատերազմից հետո ունեցած ադրբեջանական զորքի կենդանի ուժի կորուստների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ 1991-ից մինչ օրս հայկական ականների պայթունից մահացել է 3.385 ադրբեջանցի: Միայն 2-րդ պատերազմից հետո ականի պայթյունից մահացածների թիվը հասնում է 55-ի, իսկ վիրավորներինը՝ 251-ի:

Հրապարակման մեջ նշվել է նաև, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ականազերծման գործընթացը դեռևս շարունակվում է:

  • Կիսվել: