շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայիթիի հազարավոր քաղաքացիներ են կուտակվել ԱՄՆ-ի սահմանների մոտ. Washington Post

Հայիթիի հազարավոր քաղաքացիներ են կուտակվել ԱՄՆ-ի սահմանների մոտ. Washington Post

Հայիթիից հազարավոր փախստականներ են կուտակվել ԱՄՆ-ի Տեխասի նահանգի սահմանային կամրջի տակ՝ հույս ունենալով ապաստան ստանալ ԱՄՆ-ում:

Այդ մասին գրում Է Washington Post թերթը:
 
Տեխասի Դել Ռիա փոքրիկ քաղաքի իշխանությունները, որի շրջակայքում հանպարտաստից ճամբար Է հայտնվել, դրա բնակիչների թվաքանակը գնահատում են ավելի քան ութ հազար մարդ, որոնք սպասում են, թե երբ են իրենց գրանցելու սահանապահ ծառայությունների աշխատակիցները: Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի՝ հուլիս ամսին իրականացված սպանությունից եւ երկրաշարժից հետո, որն օգոստոսին ավելի քան 2 հազար մարդու կյանք խլեց, ԱՄՆ-ի իշխանությունները կղզի պետությունից սերվածների համար տարածել են «ժամանակավոր պաշտպանական կարգավիճակ», որը զերծ Է պահում նրանց արտաքսումից, ասվում Է հրապարակման մեջ:
 
Կադրերը, որոնք նկարահանվել են անօդաչուներից, երեւում են բազմաթիվ մարդիկ, որոնք արեւից թաքնվում են ավտոմոբիլային Էստակադայի տակ: Fox հեռուստաալիքի տվյալներով՝ ապաստան փնտրողների թիվը կրկնապատկվել Է ընդամենը մեկ օրում: Սահմանապահները, որոնց խոսքը մեջբերում են տեղական ԶԼՄ-ները, ասում են, որ չեն կարողանում զսպել միգրանտների հոսքը: ԱՄՆ-ում անօրինական միգրանտների հոսքը կտրուկ ավելացել Է նախագահ Ջո Բայդենի նախագահության սկզբից, որը մուտքի կանոնների ազատականացման եւ երկրում մնալու ուղեգիծ Է վերցրել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: