երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայաստանը խուսափում է խաղաղության բանակցություններից. Բայրամով

Հայաստանը խուսափում է խաղաղության բանակցություններից. Բայրամով

«Հայկական կողմը խուսափում է խաղաղության բանակցություններից։ Հայաստանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայի հանդիպմանը դրանից մեկ օր առաջ. այն նույնպես հանգեցրել է բանակցային գործընթացի փակուղուն։ Նրանք պետք է հասկանան, որ Հայաստանի համար խաղաղության գործընթացի առաջընթացը պակաս կարևոր չէ, քան Ադրբեջանի համար»,- այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը նախաձեռնել է խաղաղության օրակարգի իրագործումը։ «Մենք նախաձեռնում ենք շարունակել բանակցությունները»,- հավելել է Բայրամովը։ 

  • Կիսվել: