ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանին համացանց մատակարարող վրացական ընկերությունը վաճառվել է ադրբեջանցիներին

Հայաստանին համացանց մատակարարող վրացական ընկերությունը վաճառվել է ադրբեջանցիներին

Վրաստանում խոշոր ինտերնետ պրովայդերներից մեկի՝ «Caucasus Online» կազմակերպության 100 տոկոսանոց սեփականատերն այսուհետ ադրբեջանական NEQSOL հոլդինգն է, ավելի կոնկրետ՝ բիզնեսմես Նասիբ Հասանովը: Վրաստանի կոմունիկացիաների հանձնաժողովը, չնայած, գտնում է, որ Հասանովն ապօրինի սեփականատեր է, գրում է Alig.ge-ն։

Caucasus Online-ի 49%-ը ադրբեջանական կազմակերպությունը ձեռք էր բերել դեռևս 2019  թվականին: Փոխանցումը համաձայնեցված չի եղել կոմունիկացիաների ազգային հանձնաժողովի հետ, ինչի պատճառով պահանջ է ներկայացվել վերադարձնել կազմակերպությունը նախնական իրավիճակին:

Նախորդ տարվա ընթացքում, կոմունիկացիաների մասին օրենքում մտցված փոփոխությունների համաձայն, հանձնաժողովը կազմակերպությունում հատուկ ղեկավար էր նշանակել, չնայած ղեկավարի լիազորությունները դատարանը ժամանակավորապես դադարեցրել էր:

  • Կիսվել: