չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը բողոքել է իր երկրում տիրող գնաճից

Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը բողոքել է իր երկրում տիրող գնաճից

Հայաստանի հետ երկխոսության գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սոցիալական ցանցի իր էջում քննադատել է Թուրքիայի շուկաներում վաճառվող բանջարեղենի և մրգերի գների բարձրացումը, հաղորդում է ermenihaber-ը։

ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը քննադատել է շուկաներում նկատվող թանկացումները՝ նշելով, որ այս իրավիճակը չի կարող մեկնաբանվել տնտեսական հիմքերով: Ըստ Քըլըչի՝ պետք է բացատրել, որ ազատ շուկայական տնտեսությունը ժողովրդի հաշվին անսահմանափակ շահույթ ստանալու համար չէ և իր կարելի շահույթ ստանալ ժողովրդի բարեկեցության ու առողջ սնվելու հաշվին:

  • Կիսվել: