շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Իրաքը՝ ճգնաժամը հաղթահարելու ճանապարհին

«Հայաստանի Հանրապետություն». Իրաքը՝ ճգնաժամը հաղթահարելու ճանապարհին

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Իրաքում ներքաղաքական ճգնաժամը դեռեւս շարունակվում է: Դեկտեմբերի 24-ին ցուցարարները տարբեր քաղաքներում հրկիզել էին քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների գրասենյակներ, փակել կամուրջներ ու ճանապարհներ: Բայց եւ այնպես նույն օրը խորհրդարանում ընտրությունների նոր օրենսգրքի հաստատումը եւ խոսնակի պատասխանը երկրի նախագահ Բրահամ Սալիհին՝ մեծամասնության հստակեցման հարցի վերաբերյալ, թվում է, թունելի խորքում լույսի նշույլ են նշմարում:

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ին  Բաղդադում տեղի ունեցած բողոքի ցույցերով՝ ընդդեմ կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության անարդյունավետության, գործազրկության աճի, հանրային ծառայությունների անբավարար լինելու, կոռուպցիայի  եւ այլն, երկրում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ: Այս առնչությամբ նշենք, որ «Տրանսփարենսի ինթերնեյշնըլ» կազմակերպության ցանկում Իրաքը 12-րդ տեղում է: Բացի այդ, որոշ ուսումնասիրությունների արյունքում պարզվել է, որ 2003-ից առայսօր 450 միլիարդ դոլարի յուրացում, թալան է տեղի ունեցել, ինչը, բնականաբար, բնակչության շրջանում լուրջ դժգոհությունների պատճառ է դարձել: Սակայն սոցիալ-տնտեսական իրավիճակից դժգոհ ցուցարարների պահանջներին շատ շուտ ավելացան նաեւ քաղաքականները,  ինչի հետեւանքով դեկտեմբերի 1-ին երկրի վարչապետ Ադել Աբդուլմեհդին հրաժարական տվեց:

Առաջացած բարդ խնդիրները լուծելու նպատակով պետք է դեկտեմբերի 23-ին խորհրդարանը նիստ գումարեր, բայց քվորում չլինելու պատճառով հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 24-ը, որը տեղի ունեցավ, եւ բավական երկար քննարկումներից հետո հաջողվեց 50 կետից կազմված ընտրությունների նոր օրենսգիրքը հաստատել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: