երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Հարգում ենք Ադրբեջանի ցանկությունը՝ ավելի սերտ հարաբերություններ հաստատել ԲՐԻԿՍ-ի հետ. Զախարովա

Հարգում ենք Ադրբեջանի ցանկությունը՝ ավելի սերտ հարաբերություններ հաստատել ԲՐԻԿՍ-ի հետ. Զախարովա

Ռուսաստանը հարգում է BRICS-ի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու Ադրբեջանի ցանկությունը։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է Ադրբեջանին ցուցաբերել հնարավոր ողջ օգնությունն այդ հարցում։

«Մենք հարգում ենք յուրաքանչյուր երկրի ինքնիշխան ցանկությունը և այս դեպքում հարգում ենք Ադրբեջանի ցանկությունը՝ ավելի սերտ հարաբերություններ հաստատել ԲՐԻԿՍ-ի հետ։ Որպես դաշնակից՝ Մոսկվան պատրաստ է Բաքվին ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունն այդ հարցում»,-ասել է Զախարովան:

Նշենք, որ Ադրբեջանը պաշտոնական հայտ է ներկայացրել ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար:

 

 

  • Կիսվել: