Հարևան երկրների հետ Իրանի առևտրաշրջանառության ծավալներն աճել են
Իրանի մաքսատան գլխավոր տնօրենը հայտարարել է վերջին տասը ամսում Իրանի ապրանքաշրջանառության ծավալների աճի մասին, գրում է parstoday.com-ը:
Ալիռեզա Մողադասին, անդրադառնալով 15 հարևան երկրների հետ Իրանի առևտրի ծավալներին, ասել է. «Վերջին տասը ամսում Իրանի առևտուրն աճել է կշռի տեսանկյունից՝ 17, արժեքի տեսանկյունից՝ 40 տոկոսով»։
Նա հավելել է. «Իրանի արտահանման ուղղությունների առաջին հնգյակում են Իրաքը, Թուրքիան, ԱՄԷ-ն, Աֆղանստանը և Պակիստանը»:
Անդրադառնալով ներմուծման ծավալներին, Մոսադասին նշել է. «Վերջին տասը ամիսներին ներմուծման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կշռի տեսանկյունից աճել է 59, արժեքի տեսանկյունից՝ 63 տոկոսով»:
Նա հավելել է, որ Իրանն ապրանք է ներմուծում ԱՄԷ-ից, Թուրքիայից, Ռուսաստանից և Օմանից: