չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հարձակում Ռուսաստանի 5 շրջանների եւ Սեւաստոպոլի դեմ

Հարձակում Ռուսաստանի 5 շրջանների եւ Սեւաստոպոլի դեմ

Մոսկվայի ժամանակով մոտ 00.30-ին ՌԴ Պսկովի մարզի նահանգապետը հայտնել է, որ Պսկովի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ է մղվել, զոհեր և վիրավորներ չկան։ Հարձակումից հետո հրդեհ է բռնկվել։ Առնվազն չորս Իլ-76 ինքնաթիռներ վնասվել կամ շարքից դուրս են եկել: Հրդեհվել է վառելիքի պահեստարանը եւ ինքնաթիռներից մեկը։ Տեղեկություններ կան, որ պայթյուն է եղել օդանավակայանի մոտ տեղակայված ՌԴ ԳՌՈՒ բազայում։ Թռիչքները օդանավակայանում չեղարկվել են մինչև հինգշաբթի՝ թռիչքուղին վերականգնելու համար։

Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 1.45-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական երեք անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին Բրյանսկի շրջանում, մեկը՝ Օրյոլի շրջանում։ Ավելի ուշ Բրյանսկի և Օրյոլի նահանգապետերը հայտնել են, որ մարզերում տուժածներ չկան։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով մոտ ժամը 2.00-ին Կալուգայի շրջանի վրա մեկ այլ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել.

Մոսկվայի ժամանակով ժամը 03:10-ին Սևաստոպոլի նահանգապետը հայտնել է Սևաստոպոլի ծոցի տարածքում անօդաչու թռչող սարքերի հարձակումը ծովից հետ մղելու մասին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել նաեւ Ռյազանի շրջանում։

  • Կիսվել: