չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Հարավային Օսեթիան Սուրբ Հարության տոնին բացել է Վրաստանի հետ սահմանի անցակետը, որը չէր գործում երկու տարի

Հարավային Օսեթիան Սուրբ Հարության տոնին բացել է Վրաստանի հետ սահմանի անցակետը, որը չէր գործում երկու տարի

Հարավային Օսեթիայի Հանրապետությունը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ ապրիլի 21-ից 25-ը բաց է պահելու Վրաստանի հետ սահմանին գտնվող հսկիչ անցագրային կետը, որը չէր գործում երկու տարի շարունակ։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Հարավային Օսեթիայի նախագահ Անատոլի Բիբիլովը։

«Ուղղափառ Զատկի՝ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ ժամանակավորապես՝ 2022 թվականի ապրիլի 21-ի ժամը 08։00-ից մինչև ապրիլի 25-ը՝ ժամը 20։00-ն, վերականգնել «Ռազդախան», «Սինագուր», «Պերեու» անցակետերի աշխատանքը։ Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից», - նշված է Բիբիլովի հրամանագրում։

  • Կիսվել: