երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
 Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ն նոր գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ է նշանակել

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ն նոր գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ է նշանակել

Իսպանացի դիվանագետ Խավիեր Կոլոմինան նշանակվել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ։ Այդ մասին նշվում է ՆԱՏՕ-ում Իսպանիայի առաքելության թվիթերյան միկրոբլոգում։ 

Խավիեր Կոլոմինան նաև կզբաղեցնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով փոխօգնականի պաշտոնը։ 

Վերջին 11 տարիներին Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնն զբաղեցնում էր կանադացի լրագրող Ջեյմս Ապատուրայը։ Հատուկ ներկայացուցչի դերը կայանում է տարածաշրջանային առաջնորդների հետ աշխատանքային շփումներին աջակցելը՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի նպատակների զարգացման, տարածաշրջանային անվտանգության աջակցության և ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերի հետագա առաջխաղացման համար:

  • Կիսվել: