շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն Իրանի համար անընդունելի է. Աբդոլլահիանը՝ Լավրովին

Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն Իրանի համար անընդունելի է. Աբդոլլահիանը՝ Լավրովին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպում է անցկացնում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Չորեքշաբթի Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկել են Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, հայտնում է IRNA-ն:

Նշվում է, որ Աբդոլլահիանն ընդգծել է, որ Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն Իրանի համար անընդունելի է։

Ավելի վաղ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել էր, որ երկիրը երբեք չի ընդունի աշխարհաքաղաքական փոփոխություններ Կովկասում։

 

 

  • Կիսվել: