չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հարավային Կորեայում գնաճը 24 տարվա առավելագույն ցուցանիշին է հասել

Հարավային Կորեայում գնաճը 24 տարվա առավելագույն ցուցանիշին է հասել

Սպառողական գները Հարավային Կորեայում հուլիսին 6,3 տոկոսով աճել են անցյալ տարվա այդ նույն ամսվա համեմատությամբ: Սա երկրում գնաճի բարձրացման առավելագույն տեմպերն են գրեթե 24 տարվա ընթացքում՝ 1998 թվականի նոյեմբերից ի վեր: Հունիսին գներն աճել են 6 տոկոսով: Վերլուծաբանները, որոնք մասնակցել են Trading Economics-ի հարցմանը, անցած ամսին գնաճի բարձրացում են կանխատեսել միջին հաշվով մինչեւ 6,3 տոկոս:

The Wall Street Journal-ի կողմից հարցվածներն ավելացում են ենթադրել 6,4 տոկոսով: Գնաճը պայմանավորված Է Էներգառեսուրսների ու սննդամթերքի, ինչպես նաեւ ծառայությունների թանկացմամբ: Սպառողական գների բարձրացման տեմպերը գերազանցում են 2 տոկոսը. Կորեայի բանկի նպատակային մակարդակը՝ 16 ամսվա ընթացքում անընդմեջ:

Հուլիսին գների բարձրացումը նախորդ ամսվա համեմատությամբ կազմել Է 0,5 տոկոս՝ հունիսին 0,6 տոկոսով բարձրանալուց հետո: Գները, առանց հաշվի առնելու Էներգառեսուրսների ու սննդամթերքի արժեքը (Core CPI ինդեքս), անցած ամսին տարեկան արտահայտությամբ աճել են 3,9 տոկոսով եւ 0,4 տոկոսով՝ ամսվա ընթացքում։

  • Կիսվել: