կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հարավային Կորեայի վերաբերմունքն իր նավի առգրավման հարցին անընդունելի է. Իրանի ԱԳՆ խոսնակ

Հարավային Կորեայի վերաբերմունքն իր նավի առգրավման հարցին անընդունելի է. Իրանի ԱԳՆ խոսնակ

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Պարսից ծոցում հարավկորեական նավի առգրավումը զուտ տեխնիկական բնույթ է կրում, հավելելով, որ այդ կապակցությամբ Հարավային Կորեայի կառավարության վերաբերմունքն անհասկանալի է ու անընդունելի, գրում է parstoday.com-ը:

Երկուշաբթի պրը, ԻՀՊԿ նավատորմը Պարսից ծոցում առգրավել է հարավկորեական նավը՝ ջուրն աղտոտելու և նախազգուշացումները անտեսելու պատճառով:

Միջադեպի մասին լուրերը հաստատելուց հետո, Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը նավատորմ է ուղարկել Հորմուզի նեղուցի ջրեր:

Սաիդ Խաթիբզադեն, պատասխանելով Հարավային Կորեայի նավի վիճակի մասին լրագրողի հարցին, ասել է. «Ինչպես արդեն նշվել է, Կորեայի նավի խնդիրը զուտ տեխնիկական է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես բոլոր երկրները, շատ լուրջ է վերաբերվում ծովային միջավայրի պաշտպանությանն ու պահպանությաը և օրենքով սահմանված կարգով զբաղվում է խախտումներով»:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ Իրանը Կորեայի կառավարությանը հորդորում է պատասխանատու կերպով վերաբերվել այս տեխնիկական խնդրին:

 

  • Կիսվել: