Հարավային Կորեան հայտարարել է, որ ՌԴ-ն ՀՕՊ համակարգեր է փոխանցել ԿԺԴՀ-ին
Ռուսաստանը Հյուսիսային Կորեային է փոխանցել հակաօդային հրթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր՝ Հյուսիսային Կորեայի զինվորներին Ուկրաինայի հետ պատերազմին ուղարկելու դիմաց։ Այս մասին SBS հեռուստաալիքի եթերում ասել է Հարավային Կորեայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Շին Վոն Սիկը, տեղեկացնում է Meduza-ն։
«Հյուսիսային Կորեան ստացել է համապատասխան սարքավորումներ և հակաօդային հրթիռներ՝ ուժեղացնելու իր թույլ հակաօդային պաշտպանության համակարգը»,-նշել է նա։
Սիկը նաև հավելել է, որ Փհենյանը, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնոլոգիաներ կստանա Մոսկվայից՝ իր արբանյակային ծրագրին աջակցության համար։ Կուրսկի շրջանում, ըստ Ուկրաինայի և արևմտյան երկրների, ԿԺԴՀ-ի ավելի քան 10 հազար զինվորակ