հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հարավային Կորեան 10 նոր դեսպանատուն կբացի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում

Հարավային Կորեան 10 նոր դեսպանատուն կբացի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը նախատեսում է մինչև հաջորդ տարվա երկրորդ կեսը դեսպանություններ բացել 10 երկրում Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, հայտարարել է նախարարությունը։

Սա 16 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ Հարավային Կորեայի կառավարությունը մեկ տարվա ընթացքում բացում է 10 կամ ավելի դեսպանություն։ Արտգործնախարարությունը հայտարարել է, որ այդ քայլը նպատակ ունի ընդլայնել Հարավային Կորեայի դիվանագիտական ներուժն ու ցանցը:

Նոր դեսպանատներ կբացվեն Լյուքսեմբուրգում, Լիտվայում, Մարշալյան կղզիներում, Սլովենիայում, Սիերա Լեոնեում, Հայաստանում, Էստոնիայում, Ճամայկայում, Զիմբաբվեում և Վրաստանում։

Նոր դեսպանատների բացումից հետո Հարավային Կորեան կունենա դիվանագիտական գրասենյակներ, այդ թվում՝ հյուպատոսություններ, 177 երկրում։ Արտգործնախարարությունը նախատեսում է ընդունել 40 աշխատակցի՝ դեսպանատներում աշխատելու համար։

  • Կիսվել: