չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը ՆԱՏՕ-ին մեղադրել է ուկրաինական ճգնաժամի հրահրման համար

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը ՆԱՏՕ-ին մեղադրել է ուկրաինական ճգնաժամի հրահրման համար

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ՆԱՏՕ-ին մեղադրել է ուկրաինական ճգնաժամի հրահրման համար, տեղեկացնումէ Fox News-ը։

Նշվում է, որ խորհրդարանում իր ելույթի ժամանակ Ռամաֆոսան ասել է, որ պատերազմից, որը մղվում է արդեն չորրորդ շաբաթը, կարելի էր խուսափել, եթե ՆԱՏՕ-ն չընդլայնվեր դեպի արեւելք:

՛՛Պատերազմից հնարավոր կլիներ խուսափել, եթե ՆԱՏՕ-ն տարիներ շարունակ լսեր իր առաջնորդների եւ պաշտոնյաների նախազգուշացումներն այն մասին, որ իր ընդլայնումը դեպի արեւելք ավելի շատ, այլ ոչ թե պակաս անկայունության կհանգեցնի տարածաշրջանում՛՛,-նշել է նա:

Ռամաֆոսան ասել է, որ Հարավային Աֆրիկան ​՛՛չի կարող համակերպվել ուժի կիրառման եւ միջազգային իրավունքի խախտման հետ՛՛։

՛՛Կան մարդիկ, ովքեր պնդում են, որ մենք շատ թշնամական դիրքորոշում ենք որդեգրել Ռուսաստանի նկատմամբ։ Մոտեցումը, որը մենք պատրաստվում ենք որդեգրել, երկխոսության անհրաժեշտությունը պնդելն է՛՛,-ասել է նա:

Ռամաֆոսան նաև հավելել է, որ չի ցանկանում որեւէ մեկի կողմն անցնել, քանի որ դա կվնասի իր երկրի՝ որպես հնարավոր միջնորդի դերին:

  • Կիսվել: