ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հաքերները հրապարակել են Ուկրաինայի ռազմական հետախուզության 1000 աշխատակցի տվյալները

Հաքերները հրապարակել են Ուկրաինայի ռազմական հետախուզության 1000 աշխատակցի տվյալները

RaHDIt հաքերային խումբը հրապարակել է Ուկրաինայի ռազմական հետախուզության աշխատակիցների վերաբերյալ տվյալներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ընդհանուր առմամբ, համացանց է արտահոսել հազար հետախույզի մասին տեղեկություն: Խոսքն Ռուսաստանում, Հնդկաստանում, Ավստրիայում, Վիետնամում, Հարավային Աֆրիկայում, Իտալիայում, Թուրքիայում և Իրանում գտնվող ներկայացուցիչների մասին է:Բացահայտվել են նաև Լեհաստանի, Հունգարիայի, Բուլղարիայի և Սլովակիայի ռազմական հետախուզության կուրատորների, դիվերսիոն հրահանգիչների և գաղտնի և ուժային հետախուզություն վարելու հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչների տվյալները:

Հաքերները բացատրել են, որ օգտվել են Կիևի Ռիբալսկի կղզում հետախուզության գլխավոր տնօրինության կենտրոնական  ցանցերի պաշտպանության սողանցքից։

Հունիսի 1-ին RaHDIt-ը հրապարակել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության 700 աշխատակցի անձնական տվյալները։ Բացի ընդհանուր տեղեկություններից, հաքերները բացահայտել են ուկրաինական հետախուզության աշխատակիցների հոբբիներից մի քանիսը։ Դրանց թվում են մոլախաղերը, սվինգերների երեկույթների հաճախումը, ինչպես նաև ԼԳԲՏ հակումները։ Որոշ աշխատողներ դատապարտված են եղել թմրամիջոցների ապօրինի օգտագործման և ձեռքբերման համար:

  • Կիսվել: