երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՀԱՊԿ-ն ունի բոլոր հնարավորությունները՝ իր անդամ երկրների անվտանգությունը պաշտպանելու համար. Ժապարով

ՀԱՊԿ-ն ունի բոլոր հնարավորությունները՝ իր անդամ երկրների անվտանգությունը պաշտպանելու համար. Ժապարով

ՀԱՊԿ-ն ունի բոլոր հնարավորությունները՝ իր անդամ երկրների անվտանգությունը պաշտպանելու համար, Բիշքեկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբեթովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։

«Ղրղզստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ի դերակատարման ու հեղինակության բարձրացման հարցում։ Կազմակերպությունն ունի մեծ հնարավորություններ՝ պայմաններ ստեղծելու ՀԱՊԿ անդամ երկրների ազգային անվտանգությունն ապահովելու համար»,- ինչպես հայտնում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը, հայտարարել է Սադիր Ժապարովը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը Ղրղզստանի նախագահն ընդգծել է նաև ՄԱԿ-ի, ՇՀԿ-ի և այլ միջազգային կառույցների հետ ՀԱՊԿ համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը։

  • Կիսվել: