ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայանա սեպտեմբերի 16-ին Դուշանբեում

ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայանա սեպտեմբերի 16-ին Դուշանբեում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Տաջիկստանի մայրաքաղաքում:

Օգոստոսի 23-ին այդ մասին հաղորդել Է Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւի մամուլի ծառայությունը:
 
«ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայնա 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Դուշանբեում»,- ասված Է կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանին պետության ղեկավարի մասնակցության արդյունքներին նվիրված հաղորդագրության մեջ:
 
Նստաշրջանը տեղի Է ունեցել տեսակոնֆերանսի ռեժիմով՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ: Դրա անցկացման մասին որոշումն ընդունվել Է Աֆղանստանի վերջին իրադարձությունների ֆոնին:
 
Ղեկավարները քննարկել են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների անվտանգության ապահովման հարցերն այդ երկրի իրադարձությունների համատեքստում: ՀԱՊԿ-ն անվտանգության հարցերով միջազգային կազմակերպություն Է, ներկայումս որի մասնակիցներն են վեց պետություններ. Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: Հավաքական անվտանգության պայմանգիրն ստորագրվել Է 1992 թվականին Տաշքենդում: Այս տարի կազմակերպությունում նախագահում Է Տաջիկստանը , հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: