չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀԱՊԿ և ՇՀԿ գագաթնաժողովները կուղղվեն անվտանգության հարցերի քննարկմանը

ՀԱՊԿ և ՇՀԿ գագաթնաժողովները կուղղվեն անվտանգության հարցերի քննարկմանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) առաջնորդները սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովների ժամանակ կքննարկեն անվտանգության ապահովումը՝ հաշվի առնելով Աֆղանստանում իրադարձությունների զարգացումը: Հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը:

«Կենտրոնական Ասիայի մեր դաշնակիցների անվտանգությունից են կախված այն ռիսկերը, որոնք կարող են ստեղծվել արդեն ՌԴ տարածքում: Վաղը կայանալիք ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովը, սեպտեմբերին կայանալիք ՀԱՊԿ և ՇՀԿ դեմառդեմ գագաթնաժողովներն, իհարկե, հիմնականում նվիրված կլինեն մասնակից երկրների անվտանգության ապահովմանը Աֆղանստանում և դրա շուրջ իրավիճակի զարգացման համատեքստում»,-ասել է նա:

ՀԱՊԿ երկրների առաջնորդները օգոստոսի 23-ին կանցկացնեն տեսակոնֆերանս, որպեսզի քննարկեն հարցերը՝ Աֆղանստանում իրավիճակի ֆոնին: ՇՀԿ-ի գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 16-17-ին՝ Դուշամբեում:

  • Կիսվել: