հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ՀԱՊԿ անդամ երկրների համար սպառնալիքի հիմնական աղբյուր են միջազգային ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների ակտիվության մեծացումը․ Սիդորով

ՀԱՊԿ անդամ երկրների համար սպառնալիքի հիմնական աղբյուր են միջազգային ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների ակտիվության մեծացումը․ Սիդորով

ՀԱՊԿ-ի համար հիմնական սպառնալիքները միջազգային ահաբեկչության ակտիվության աճն ու ԱՄՆ ռազմական ներկայության մեծացումն է Եվրոպայում: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, հայտնում է Ria.ru-ն։

«ՀԱՊԿ անդամ երկրների համար սպառնալիքի հիմնական աղբյուր են միջազգային ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների ակտիվության մեծացումը և աշխարհագրության ընդլայնումը, արևմտյան պետությունների գործունեությունն՝ ուղղված կոալիցիոն և ազգային ռազմական ներուժի հարստացմանը՝ Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ակտիվ ընդլայնմանը զուգահեռ»,- ասել է Սիդորովը: 

Վերջինս սպառնալիքների թվում նշել է նաև կիբերտարածությունում իրականացվող գործողությունների մասշտաբների մեծացումը, Ուկրաինայի իշխանությունների շարունակական հակառուսական հռետորաբանությունը և ռազմական լարվածության պահպանումը Սիրիայում և Աֆղանստանում:

  • Կիսվել: