հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հանդիպումը հնարավոր է հետաձգվի. ուկրաինական կողմը չի ժամանել բանակցությունների վայր

Հանդիպումը հնարավոր է հետաձգվի. ուկրաինական կողմը չի ժամանել բանակցությունների վայր

Ուկրաինայի պատվիրակությունը դեռ չի ժամանել ռուսական կողմի հետ բանակցությունների վայր։ Այս մասին Sputnik Բելառուսին հայտնել է իրադարձությունների վայրում գտնվող աղբյուրը։
 
Չի բացառվում, որ ռուս-ուկրաինական բանակցություններն այսօր տեղի չունենան, սակայն շեշտվում է, որ խոսքը չեղարկման մասին չէ, դրանք պարզապես կտեղափոխվեն մի քանի օրով։
 
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին տեղի ունեցավ ՌԴ-ի ու Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների առաջին փուլը։
 
Ռուսական կողմը ղեկավարում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Հանդիպումից հետո նա հայտարարեց, որ պատվիրակությունները վերադառնում են իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների համար։ Նրա խոսքով, հաջորդ հանդիպումը պետք է կայանար մոտակա օրերին՝ լեհ-բելառուսական սահմանին։

  • Կիսվել: