շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հանդես ենք գալիս ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի (Ակնա) երթուղիներով մարդասիրական բեռների անարգել մուտքի օգտին. Զախարովա

Հանդես ենք գալիս ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի (Ակնա) երթուղիներով մարդասիրական բեռների անարգել մուտքի օգտին. Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունն ԱԳՆ-ի, ՊՆ-ի և այլ պրոֆիլային գերատեսչությունների գծով մշտական կապի մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ և քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի կարգավորման համար: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր է Մոսկվան ձեռնարկում Արցախում իրավիճակի կարգավորման համար:

Նա հիշեցրել է  Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի՝ տարածաշրջան կատարած այցերի մասին:

«Մենք գործում ենք 2020-2022-ի ընթացքում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում: Մենք հանդես ենք գալիս դեպի տարածաշրջան ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի (Ակնա) երթուղիներով մարդասիրական բեռների անարգել մուտքի օգտին: Կոչ ենք անում խուսափել տվյալ հարցի անտեղի քաղաքականացումից: Չենք կարող չնշել այն փաստը, որ տվյալ դեպքում Եվրամիությունը, ինչպես որ նախկինում է եղել, անամոթաբար Ռուսաստանից վերցնում է նախաձեռնությունները, ընդ որում ԵՄ-ի գործողությունները ընդհանուր առմամբ չեն հանգեցնում իրավիճակի կարգավորմանը», - ասել է Զախարովան:

  • Կիսվել: