հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Համաշխարհային բանկը Թուրքիային 736 միլիոն եվրոյի նոր վարկ է տրամադրել

Համաշխարհային բանկը Թուրքիային 736 միլիոն եվրոյի նոր վարկ է տրամադրել

Թուրքիան ստացել է 757.1 միլիոն եվրոյի չափով նոր ֆինանսավորում՝ ոռոգման ենթակառուցվածքների արդիականացման համար, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Մեհմեթ Շիմշեքը նշել է, որ այս ներդրումները կուժեղացնեն գյուղատնտեսական արտադրությունը, ինչպես նաև կաջակցեն պարենային ապահովությանն ու գների կայունությանը։

Ֆինանսների և գանձապետարանի նախարարության կողմից իրականացված արտաքին ֆինանսավորման գործընթացի արդյունքում Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է «Թուրքիայի Ոռոգման Արդիականացում-2» նախագծի վարկը։ Նշված միջոցները՝ պետական երաշխիքով, կտրամադրվեն Թուրքիայի ջրային ռեսուրսների պետական վարչությանը (DSİ), և նախագիծը կիրականացվի այդ կառույցի կողմից։

Նոր ֆինանսավորմամբ Թուրքիայի կողմից Համաշխարհային բանկից ստացած ընդհանուր արտաքին միջոցների ծավալը՝ ոռոգման ենթակառուցվածքների համար, գերազանցել է 1 միլիարդ եվրոն։ Սկզբնական փուլում տրամադրված 317.3 միլիոն եվրոյի վարկից հետո ստացված այս երկրորդ փաթեթը նպատակ ունի վերականգնել և արդիականացնել երկրի տարածքում գտնվող ոռոգման ավազանները։

 

  • Կիսվել: