ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել բոլոր գերեվարված քաղաքացիական անձանց, սակայն Գազայի հատվածի ինտենսիվ ռմբակոծությունները թույլ չեն տալիս դա անել. Մարզուկ

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել բոլոր գերեվարված քաղաքացիական անձանց, սակայն Գազայի հատվածի ինտենսիվ ռմբակոծությունները թույլ չեն տալիս դա անել. Մարզուկ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է ազատ արձակել բոլոր գերեվարված քաղաքացիական անձանց, սակայն Գազայի հատվածի ինտենսիվ ռմբակոծությունները թույլ չեն տալիս դա անել: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում այցով գտնվող քաղբյուրոյի անդամ, ՀԱՄԱՍ-ի արտաքին կապերի բաժնի ղեկավար Մուսա Աբու Մարզուկը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ինտենսիվ ռմբակոծություններ, զանգվածային սպանություններ և ավերածություններ են տեղի ունենում: Նրանք ռմբակոծում են ինչ պատահի՝ մարդկանց և ենթակառուցվածքները, և (պատանդների տեղաշարժը - խմբ.) ուղղակի անհնար է, մենք չենք կարող երաշխավորել նրանց կյանքի փրկությունը՛՛:

Մարզուկի խոսքով՝ Իսրայելի հարվածներն արդեն սպանել են ավելի քան 7000 մարդու, այդ թվում՝ 3000 երեխաների, ոչնչացրել են 250.000 բնակարանային միավոր:

Նա նշել է նաև, որ շարժումն էսկալացիայի առաջին օրվանից ասում էր, որ չի ցանկանում պատանդ պահել քաղաքացիական անձանց, սակայն իրեն անհրաժեշտ են համապատասխան պայմաններ նրանց ազատման և անվտանգ վերադարձի համար:

Բացի այդ, Իսրայելը, նրա խոսքով, հրաժարվել է արձագանքել ՛՛այս մարդասիրական կոչին՛՛ և շարունակել է ռմբակոծությունը, ՛՛քանի դեռ այդ պատանդներից մոտ 50-ը չսպանվեցին՛՛:

 

  • Կիսվել: