ՀԱՄԱՍ-ը հայտնել է Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում մոտ 50 իսրայելցի պատանդի զոհվելու մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադները, հայտարարել են, որ Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով մոտ 50 իսրայելցի պատանդ է զոհվել։ Այս մասին ասված է խմբավորման տելեգրամյան ալիքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Իզեդդին ալ-Քասամ բրիգադների հաշվարկներով՝ Գազայի հատվածում սիոնիստների ռմբակոծությունների և զանգվածային ջարդերի հետևանքով սպանված սիոնիստ գերիների թիվը հասել է մոտ 50-ի»,- ասված է հաղորդագրության մեջ։