ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ը հայտնել է իսրայելցի բարձրաստիճան սպաների գերեվարելու մասին

ՀԱՄԱՍ-ը հայտնել է իսրայելցի բարձրաստիճան սպաների գերեվարելու մասին

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Սալեհ ալ-Արուրին հայտնել է, որ շարժումը գերի է վերցրել իսրայելցի բարձրաստիճան սպաների, տեղեկացնում է Al-Jazeera-ն:

Նշենք, որ շարժումը ավելի վաղ հայտնել էր, որ գերի է վերցրել մի շարք իսրայելցի զինվորների և վերաբնակների։

Իսրայելական Walla պորտալը, հղում անելով աղբյուրներին, գրել է, որ Իսրայելի Պաշտպանության բանակը կորցրել է կապը Գազայի հատվածին սահմանակից ստորաբաժանման հրամանատարի հետ։

՛՛Մենք գերի ենք վերցրել մեծ թվով իսրայելցիների, այդ թվում՝ բարձրաստիճան սպաների՛՛:

 

  • Կիսվել: