երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀԱՄԱՍ-ը հայտնել է իսրայելական հարձակման հետևանքով իր չորս հրամանատարի զոհվելու մասին

ՀԱՄԱՍ-ը հայտնել է իսրայելական հարձակման հետևանքով իր չորս հրամանատարի զոհվելու մասին

ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի հրամանատար Ահմեդ ալ-Գանդուրը և երեք այլ բարձրաստիճան ղեկավարներ սպանվել են իսրայելական հարձակման ժամանակ, այսօր հայտնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թևը, տեղեկացնում է Al Arabiya-ն։

Ինչպես ասված է Էզեդին ալ-Քասամ բրիգադի հայտարարության մեջ՝ ալ-Գանդուրն իրենց ռազմական խորհրդի անդամ էր: Նշվել են նաև երեք այլ զոհված առաջնորդների անունները՝ ներառյալ Այման Սիյամի անունը, որը, ըստ իսրայելական լրատվամիջոցների, եղել է բրիգադի հրթիռային ստորաբաժանումների ղեկավարը։

Գանդուրը՝ Աբու Անաս մականվամբ, 2017 թվականին Միացյալ Նահանգների կողմից մտցվել է «խիստ վտանգավոր համաշխարհային ահաբեկիչների» ցուցակի մեջ:

Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ​​Գանդուրը «մասնակցել է բազմաթիվ ահաբեկչական գործողությունների», այդ թվում՝ 2006 թվականին Քերեմ Շալոմ սահմանային անցակետում իսրայելական ռազմական հենակետի վրա հարձակմանը, որի հետևանքով զոհվել է երկու իսրայելցի զինվոր և վիրավորվել չորսը:

 
 

  • Կիսվել: